top of page

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Nov 28, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրական և գործնական խնդիրներին, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման հիմքերին, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության շրջանակում պատասխանատվության միջոցներին և այլն:



Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվել են ՏՀԶԿ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում կատարողականի գնահատման չափանիշներն ու արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման ու հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, դատական համակարգի անկախության, դատախազական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ: Զեկուցվել է նաև ԳՐԵԿՈ-ի Հայաստանի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում առկա հանձնառությունների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:



Զեկույցների վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն առաջարկվող լուծումների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել հանձնառությունների կատարման ընթացակարգերի շուրջ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների ուղղությամբ շարունակել աշխատանքները և հաջորդ նիստին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

 
 
1/2905
bottom of page