top of page

TOI: Իսրայելում իրանական հարվածներից զոհերի թիվը հասել է 8-ի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 15
  • 1 min read
ree

Ըստ Times of Israel-ի, Իսրայելում իրանական հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։

Չորս մարդ զոհվել է Բաթ Յամում շենքին հասցված ուղիղ հարվածի հետևանքով, ևս չորսը՝ երկրի հյուսիսում գտնվող Թամրա քաղաքի վրա հրթիռային հարվածից։

Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 135 մարդ։

Իսրայելական լրատվամիջոցների գնահատականներով՝ Բաթ Յամում բնակելի շենքին հասցված հրթիռային հարվածից հետո մոտ 35 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Փրկարարները շտապում են դուրս բերել անհետ կորածներին, քանի որ մտավախություն կա, որ շենքը կարող է փլուզվել։

 
 
1/2378
bottom of page