top of page

«Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի լռած հրաբուխը»․ Լևոն Ազիզյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 3
  • 1 min read
ree

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի ժամանակահատվածում։

Հրաբուխին տրվել է «նարնջագույն» ավիացիոն վտանգի կոդ՝ սա նշանակում է, որ վերջինիս ակտիվությունը կարող է սպառնալիք ներկայացնել ցածր թռչող ինքնաթիռների համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տվել զերծ մնալ շրջակա տարածք այցելելուց և հատկապես չփորձել բարձրանալ հրաբխի վրա։Կրաշենիննիկով հրաբուխը պատկանում է Արևելյան հրաբխային գոտուն և գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա»։

 
 
1/2382
bottom of page