top of page

Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Նազելի Բաղդասարյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read

Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը:


«Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։


Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։


Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։


Ինքնալյուստրացիա մինչև վերջ։


Խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք»,- գրել է նա։

bottom of page