Ուկրաինան հայտնել է Օդեսայի նավահանգստին հասցված հարվածի մասին
- Investigative journalist
- May 23
- 1 min read
Այսօր՝ մայիսի 23-ին, ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Օդեսայի դատախազության մամուլի ծառայության տվյալներով՝ կա մեկ զոհ, ութ վիրավոր։
«Սովորական աշխատանքային օր էր, մարդիկ աշխատում էին, բեռնաթափում կոնտեյներները։ Այնտեղ ոչ մի ռազմական օբյեկտ չկար՝ միայն քաղաքացիական ենթակառուցվածքներ էին»,- ասել Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։