Ցանկացած ելք պետք է լինի Ռուսաստանի օգտին, պատրաստ ենք փոխզիջումներ փնտրել․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այն հարցին, թե ինչ արդյունք է տեսնում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։ Նա այս մասին խոսել է «60 րոպե» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Ցանկացած ելք պետք է լինի Ռուսաստանի օգտին, անկեղծ եմ ասում՝ առանց նեղվելու»,- նշել է Պուտինը։
«Եվ դա պետք է բխի մարտի դաշտում զարգացող իրողություններից։ Եվ, անկասկած, մենք այստեղ ոչ մի զիջման չենք պատրաստվում, փոխանակումներ չեն լինի։ Մենք պատրաստ ենք փոխզիջումներ փնտրել, պատրաստ ենք գնալ այդ ողջամիտ փոխզիջումներին»,- ասել է ՌԴ ղեկավարը։