ԿԱՐԾԵՍ ԹԵ ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ. ՋՈՐՋ ԳԱԼՈՈՒԵՅ
- Investigative journalist

- Jun 22
- 1 min read

Արևմուտքում աճում են խուճապային տրամադրությունները, թե Իրանը, հնարավոր է, միջուկային փորձարկում է անցկացրել, սրվում են։ Օրինակ բերենք բրիտանացի քաղաքական գործիչ Ջորջ Գալոուեյի հայտարարությունը. «Կարծես թե Իրանը միջուկային ռումբ է փորձարկել։ Եթե սա հաստատվի, ամեն ինչ կփոխվի»։
Արևմուտքում արդեն մտահոգիչ ենթադրություններ կան` արդյոք երկրաշարժի նմանվող ցնցումներն Իրանի կողմից նոր ռազմավարական զենքի փորձարկման արդյո՞ւնք են։Եթե հաստատվի, որ Իրանը միջուկային զենքի փորձարկումներ է սկսել, ապա դա Մերձավոր Արևելքում ուժերի ամբողջ գլոբալ հավասարակշռությունը կարող է հիմնովին վերանայվել։
«Իրանի ժողովուրդն ու պաշտոնյաները խնդրում են այաթոլլահ Խամենեիին վերանայել երկրի միջուկային դոկտրինը, ընդգծելով, որ միջուկային ռումբը միակ զսպող ուժն է, որը կարող է կանգնեցնել թշնամուն»,- շարունակում են հայտարարել իրանցի վերլուծական-քաղաքագիտական աղբյուրները: Ու կարող է ստացվել, որ այաթոլլահ Խամենեիին տեղի է տվել այդ «համաժողովրդական պահանջին»:




















