top of page

ԿԻԵՒԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ. ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՀԱՅՏՆԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 12
  • 1 min read
ree

Ուկրաինական պատվիրակության՝ առաջնագծի ողջ երկայնքով ժամանակավոր հրադադարի մասին առաջարկը Ռուսաստանին կփոխանցվի մի քանի խողովակներով։ Այս մասին հայտարարել են բանակցություններին մասնակցած ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները և հույս հայտնել, որ Մոսկվան դրական կարձագանքի։ «Մենք առաջարկը կփոխանցենք մի քանի ուղիներով... Հուսով ենք, որ ռուսները կպատասխանեն»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:



Նա լրագրողների հետ զրուցել է Fox News YouTube ալիքում։ Ավելի վաղ գրել ենք՝ Ուկրաինան Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել կրակը,: Այս մասին ասել է հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ կվերսկսի Կիևին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակման գործընթացը:





 
 
1/2383
bottom of page