top of page

Իրանի նախագահը ելույթ է ունեցել խորհրդարանում և կոչով դիմել ժողովրդին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 16
  • 1 min read
ree

Իրանի դեմ Իսրայելի «ագրեսիայի» համար պատասխանատու է Միացյալ Նահանգները, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։


«Ամերիկան, ի հեճուկս միջազգային իրավունքի բոլոր նորմերի, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,- ասել է Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։


Իրանի ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր տարաձայնությունները և միասնական ճակատով հանդես գա ընդդեմ իսրայելական ագրեսիայի, կոչ է արել Իսլամական Հանրապետության նախագահը։


«Մենք չենք ձգտել պատերազմի և չենք սկսելպատերազմը։ Դա մենք չենք, որ սպանել ենք երկրի բարձրաստիճան զինվորականներին և գիտնականներին, այլ այդ ահաբեկիչներն արել են դա,- ասել է Փեզեշքիանը։- Մենք ագրեսորներ չենք։ Այսօր մենք, ավելի քան երբևէ, միասնության և համերաշխության կարիք ունենք, և ամբողջ իրանական ազգը պետք է միավորվի և վճռականորեն հանդես գա ընդդեմ ագրեսիայի»։

 
 
1/2382
bottom of page