Search
Բրավո ՊՍԺ-ին, բայց մենք շատ ավելի լավն էինք․ Արտետա
- Investigative journalist
- 10 hours ago
- 1 min read
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը։ Լոնդոնյան ակումբը երկու հանդիպումներում պարտվել է ընդհանուր 1-3 հաշվով։
«Բրավո նրանց, նրանք ավելի հեռու գնացին։ Բայց մենք շատ ավելի լավն էինք։ Այնուամենայնիվ, իրականությունն արդյունքն է։ Մենք չենք կարող գոհ լինել։
Մենք այնքան լավ պայքարեցինք, մենք նրանցից ավելի ուժեղ էինք, բայց այսօր պարզապես նրանք հաջողակ էին։
Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք բարելավել, քանի որ մենք ունենք մակարդակ։ Մենք այս հանդիպմանը չունեինք 7 ֆուտբոլիստ։ Մենք այստեղ եկանք մրցաշրջանի ամենադժվար պահին և միևնույն է, ցուցադրեցինք նման հանդիպում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։