Սլովակիան կրկին խափանեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
- Investigative journalist

- Jul 15
- 1 min read

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հաստատեց, որ ԵՄ-ն կրկին չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ, որը Սլովակիան արգելափակել էր։«Ես շատ տխուր եմ, որ այսօր համաձայնության չհասանք։ Պետք է ասեմ, որ մենք շատ մոտ էինք Սլովակիային համոզելուն։ Հանձնաժողովը Սլովակիային տվեց այն, ինչ նա խնդրեց, հիմա գնդակը նրանց դաշտում է»,- ասել է նա ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սլովակիան պահանջելու է հետաձգել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քվեարկությունը։
«Սլովակիայի ներկայացուցչին [Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանում] հանձնարարվել է այսօր պահանջել պատժամիջոցների 18-րդ փաթեթի քվեարկության հետաձգում»,- գրել է Ֆիցոն։




















