top of page

Որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդում է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը, ինչպես պնդում են թատրոնի դերասանները՝ հղում անելով արդարադատության նախարարության պարզաբանմանը։

«Մենք, ինչպես ասել ենք՝ որևէ  խնդիր չունենք մեր գործընկերների հետ, նախկին «Գոյ»-ի աշխատակիցների առջև որևէ դուռ չի փակվելու, բայց դա պետք է հիմնավորի դատարանը»,-ասաց Վարդան Մկրտչյանը՝ նշելով, որ «Գոյ» թատրոնի դերասանների անունից դատարան միջնորդություն է ներկայացվել՝ թատրոնի փաստացի գործունեության դադարեցումը ժամանակավոր փոխելու և մինչև սույն գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը պարտավորեցնելու Սունդուկյան թատրոնին՝ «Գոյ»-ի տարածքը վերադաձնել՝ բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով։

Ըստ նրա՝ դատարանը որոշել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։

«Խնդրում եմ ասեք, եթե դատարանը որոշում ունի, ես ի՞նչ անեմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնը հայտարարություն է  տարածել, որ կվերսկսի իր բնականոն աշխատանքը:

1/1872
bottom of page