top of page

«Հավաքական ընդդիմությունը կայացրեց ՔՊ-ին ամենաձեռնտու որոշումը»․ Արմեն Գալջյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 4
  • 1 min read

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր առաջ գրել էի, որ Գյումրիում բոլոր հնարավոր սցենարները լինելու են հօգուտ ՔՊ-ի։ Եվ այսօր հավաքական ընդդիմությունը (նախկինները) կայացրեց ՔՊ-ին ամենաձեռնտու որոշումը՝ միավորվեց և փաստացի ցույց տվեց, որ ՔՊ-ն ճիշտ էր, երբ ասում էր, որ ընտրելով Մարտուն Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանին կամ Կարեն Սիմոնյանին՝ դուք իրականում ընտրում եք Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը մեղադրում էր իշխանությանը՝ ասելով, թե իբր նրանք Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում են «քաղաքը տանել»։ Իր որոշման մասին հետևություններ կանեն ոչ միայն իր ընտրողները, այլ նաև բոլոր գյումրեցիները, և այդ հետևությունները կարտահայտվեն 2026 թվականի ամռանը կամ գուցե ավելի շուտ»։

 
 
1/2384
bottom of page