Քոչարյանականների «ալֆա սամեցը» թարս կապույտ եղավ
- Investigative journalist
- 7 hours ago
- 3 min read
«Երևի ինչ-որ մրցանակ է սահմանվել՝ ով ավելի հուժկու հայհոյանքներ կարտաբերի»։ Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը։
Իսկ ինչի՞ մասին էր այդ միջադեպը։ Նկատենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ազգային ժողովի ամբիոնին մոտեցավ «արքայազն» Քոչարյանը։ Նա հոր նման յուրօրինակ ծամածռություններով ու ակցենտով համեմված իր ելույթում՝ հղում անելով հանրային դաշտում եղած խոսակցություններին, իշխանություններին անվանեց «թուրք, դավաճան, անհայրենիք»։ Ելույթն ավարտելուց հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ իշխանական փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և ի պատասխան՝ հղում անելով հանրային դաշտում տարածված խոսակցություններին ասաց, թե խոսում են, որ Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է։ Միաժամանակ նշեց, որ այդ մասին, չնայած եղած խոսակցություններին, իրենք ԱԺ ամբիոնից չեն բարձրաձայնում։ Ըստ էության՝ կոչ անելով չմտնել այդ դաշտ, այդ ժանր։ Լևոն Քոչարյանը խիստ վրդովվեց Արշակյանի այս հայտարարությունից, սկսվեց միջադեպ, որի ընթացքում «արքայազն» Քոչարյանը թաքնվելով «Հայաստան» խմբակցության կին պատգամավորների հետևում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց՝ պապին թուրք անվանողների հասցեին։ Միջադեպից հետո ընդդիմադիր մամուլը հարցապնդումներ էր անում Արսեն Թորոսյանի ելույթի մասով, որը պատասխանել էր Լևոն Քոչարյանին՝ առանց սեռական բնույթի հայհոյանքի։ Նկատնեք, որ լրատվամիջոցները Լևոն Քոչարյանի հայհոյանքը լուսաբանելիս ստիպված էին «բիպեր» դնել նրա ձայնի վրա՝ հայհոյանքը չլսելի դարձնելու համար, իսկ Արսեն Թորոսյանի դեպքում նման անհրաժեշտություն չկար ուղղակի։ Եվ ահա, այսքանից հետո Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե հավանաբար մրցանակ է սահմանված հուժկու հայհոյանքի համար։ Դաշնակցականն էլ ավելի առաջ է գնում՝ պնդելով, թե Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել։ «Զարմանում եմ, որ կարողացել է այդքան էլ համբերել», - ասում է շեֆի որդուն պաշտպանող Ռուստամյանը։
Մի քանի նկատառում։ Լևոն Քոչարյանի հայհոյանքը չի եղել ԱԺ ամբիոնից։ Այն համացանցում հայտնվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների թեթև ձեռքով։ Իրենք էին նկարել այդ կադրերն ու փոխանցել լրատվականներին։ Այսինքն՝ ցանկացել են հրապարակել Քոչարյանի հայհոյանքը, հավանաբար, այդպիսով փորձելով ընդգծել Քոչարյանների՝ մասնավորապես իրեն երկրում «միակ տղամարդ» հռչակած Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի «ալֆա սամեց» լինելու հանգամանքը։ Ընդդիմադիր այս խմբակցությունում ահա այսպիսի արժեքներ են կրում ու այսպիսի պատկերացումներ ունեն տղամարդկության մասին․ էվոլյուցիա չեն ապրել՝ մնալով քարանձավային պատկերացումներում։
Սրա ապացույցն է նաև իրենց շրջանակների վարած տելեգրամյան ալիքներից մեկի գրառումը, որտեղ այդ հայհոյանքից հետո հպարտորեն գրել էին, թե իրենց առաջնորդի «բուղեն» կարողանում է հայհոյել ՔՊ-ականներին ու անպատասխան մնալ, քանի որ ՔՊ-ականները արժանապատվություն չունեն, վերևից հրահանգ ունեն՝ չպատասխանել այդպիսի սադրանքներին և այլն։ Ակնհայտ էր, որ նպատակը սադրելն էր, որովհետև միջադեպի պահին իրոք ՔՊ-ականները, ըստ էության, չեն արձագանքում Լևոն Քոչարյանի հայհոյանքին, բայց պատճառն այն էր, որ շատերը ուղղակի չէին լսել։ Եվ ահա այս փոքրիկ սխալը «Հայաստանական» պատգամավորները ուղղում են ու հրապարակում այդ տեսանյութը։ Իսկ դրանից հետո այդ նույն տելեգրամյան ալիքը վրդովվում է, որ Արսեն Թորոսյանը պատասխանել է դաշինքի գլխի փոքրիկ տղային, որը, ի դեպ, միջադեպից հետո այդպես էլ հետ չի գալիս նիստերի դահլիճ ու երեք մուսկուլավոր օգնականի ուղեկցությամբ հեռանում է շենքից։ Լևոն Քոչարյանը այդ օրվանից ԱԺ շենք չի վերադարձել։ Քոչարյանականների «ալֆա սամեց» օպերացիան կարծես ոչ միայն ձախողվեց, այլև գլխիվայր շուռ եկավ։ Լևոն Քոչարյանը հիմա մտավախություն ունի, որ վերադառնալով ԱԺ կարող է «թարս կապույտ» լինել՝ նամանավանդ, որ իշխանականներըհայտարարել են քաղաքական վենդետայի մասին։ Իսկ գանտելներն ու մուսկուլները այստեղ չեն օգնի։ Հակառակը՝ դրանց զոռ տալու դեպքում «արքայազնը» կարող է անգամ ծեծ ուտել ու իր շուրջ ստեղծած այդ մի միֆը ևս վերջնական պայթեցնել։ Հիմա ի՞նչ անել, ինչպե՞ս վերադառնալ։ Ախր շատ բան եք նկարում, քիչ հրապարակեք։ Էդ մի բանն էլ թողեք Շամշյանին։ Դուք հիմա պատգամավո՞ր եք, լրագրո՞ղ, թե՞ թալանչի կոռուպցիոներ, արա՛։
Իսկ մենք կսպասենք պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Լևոն Քոչարյանի վարքով պայմանավորված էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Չնայած տիկին Թովմասյանը պետք է որ գոհ լինի միջավայրից։ Չէ՞ որ կարոտել էր նախկին՝ սերժաքոչարյանական ժամանակները։ Լևոն Քոչարյանը տիկին Թովմասյանին հաճելի նոստալգիա է ապահովում։
Վովա Հակոբյան