«Միլան»-ի նոր մարզիչը կիսվել է «Յուվենտուս»-ի հետ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպման սպասելիքներով
- Investigative journalist

- Jan 3
- 1 min read

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կիսվել է Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Եթե ինձ հարցնեիք, թե արդյոք կցանկանայի՞ ավելի շատ նախապատրաստական ժամանակ և բոլոր խաղացողները պատրաստ լինեն, ես կասեի` այո: Բայց ես սա գիտեի հենց սկզբից, և ոչ մի արդարացում չպետք է լինի։ «Յուվենտուսի» հետ խաղին պետք է դուրս գանք գլուխներս բարձր պահած»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
49-ամյա Սերժիու Կոնսեյսաուն մարզում էր «Պորտուն» 2017 թվականից:
«Միլանը» 17 խաղից հետո ունի 27 միավոր: «Յուվենտուսի» հետ խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 23:00-ին:




















