top of page

Ավանում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել նաև պատահական անցորդ. ՆԳՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ: 

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 10-ին ժամը 11:12-ին  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։

Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն»,- նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

1/2160
bottom of page