Ինչու՞ էիք լուռ այն ժամանակ, և ինչու՞ եք աղմկում հիմա․ Հովհաննիսյան
- Investigative journalist
- 5 days ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ապշեցնում ու զայրացնում են մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, որոնք գնահատականներ ու խորհուրդներ են տալիս, հորդորներ ու կոչեր են հնչեցնում վարչապետի, նրա տիկնոջ, ՔՊ անդամների կողմից մեզ ու մեր ընտանիքներին ուղված ամենավերջին հայհոյանքներին ու զրպարտություններին տրված համազոր պատասխանների վերաբերյալ:
Թե բա չի կարելի նման խոսույթ:
Հարգելիներս, ու՞ր էիք, երբ 7 տարի շարունակ շատ կոնկրետ շրջանակ հայհոյախոսությամբ, ստով ու վիրավորանքով սկսեց պայքարել ընտրված իշխանության դեմ, որի վերջնարդյունքը ահաբեկչական ակտի նախապատրաստումն էր:
Ինչու՞ էիք լուռ այն ժամանակ, և ինչու՞ եք աղմկում հիմա: