4 մարզիկների տարկետումը դադարեցվեց. նրանք այլեւս մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ չեն
- Investigative journalist
- Jun 20
- 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում որոշեց մի շարք մարզիկների համար դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։
Որոշման հմար հիմք է ընդունվել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության դիմումը։
Խոսքը մարզիկներ Արամ Կարենի Հունանյանի, Արամ Արթուրի Գեղամյանի, Մանվել Արայի Սայադյանի և Նարեկ Գագիկի Սիմոնյանի մասին է։ Նրանք այլեւս չեն համարվում մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել վերոնշյալ մարզիկներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։