top of page

Օտարերկրացիները զենքի գործադրմամբ ավազակություն են կատարել Երևանում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Մայիսի 31-ին, ժամը 01։50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ Մինչ այդ ահազանգ էր ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, ծեծի ենթարկել վարձակալությամբ բնակվող օտարերկրացի երիտասարդներին և զենքի գործադրմամբ պահանջել կրիպտոարժույթ։

Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Երևան քաղաքի քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վնասազերծել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 31 և 35 տարեկան երկու տղամարդու: Նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:

1/2149
bottom of page