Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին սպանած տղամարդուն մահապատիժ է սպառնում
- Investigative journalist
- May 23
- 1 min read
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկուաշխատակցի սպանած տղամարդունմահապատիժ է սպառնում, հայտարարել էԱՄՆ դատախազի պաշտոնակատար ԺանինՊիրոն. նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։
Նրա խոսքով՝ գործը հետաքննվում է որպես«ատելության և ահաբեկչության հողի վրակատարված հանցագործություն»։
Քննիչները հայտնում են, որ Էլիաս Ռոդրիգեսը երեքշաբթի օրը Չիկագոյից Վաշինգտոն է թռչել՝ զենքը իր գրանցված ուղեբեռում։ Ռոդրիգեսը նրանց ասել է, որ թանգարանում միջոցառման տոմս է գնել դրա սկսվելուց ընդամենը երեք ժամ առաջ։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Ռոդրիգեսը հինգշաբթի օրը դաշնային դատավորի առջև է ներկայացել սպիտակ բանտային կոմբինեզոնով և ակնոցով։ Նա հանգիստ է մնացել, երբ ընթերցվում էին նրան ուղղված մեղադրանքները։ Կասկածյալին առաջադրվել է առաջին աստիճանի սպանության մեղադրանք (երկու դրվագ), որը ներառում է նաև հրազենի օգնությամբ օտարերկրյա պաշտոնատար անձանց սպանության և հանցագործություն կատարելու ժամանակ հրազեն օգտագործելու մեղադրանքներ։ Մեղադրանքներից առնվազն մեկով մահապատիժ է նախատեսվում։