top of page

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 



Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամության մասին։

1/2139
bottom of page