top of page

Թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին,նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:

Իսկ Մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների»,-գրել է նա:

Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից փորձել էր հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացել է թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի:

1/2140
bottom of page