top of page

Երուսաղեմում հանդիպել են Նեթանյահուն և Ռուբիոն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 16
  • 1 min read
ree

Փետրվարի 16-ի առավոտյան Երուսաղեմի վարչապետի նստավայրում հանդիպում է կայացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։

Հանդիպմանը կհաջորդի ընդլայնված նիստը Ռուբիոյի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների հետ։

Մարկո Ռուբիոն Իսրայել է ժամանել փետրվարի 15-ի երեկոյան։ Սա ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցն է Իսրայել՝ պաշտոնը ստանձնելուց հետո։

Օրակարգում հանդիպումներ են ոչ միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այլ նաև արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի և խորհրդարանական ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդի հետ։

ԱՄՆ պետքարտուղարը կխոսի նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։

 
 
1/2379
bottom of page