top of page

«Սիրիայի նոր վարչակազմը կարող է դառնալ Կիևի հուսալի գործընկերը»․ Զելենսկի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 3
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2025 թվականին Սիրիայի նոր վարչակազմը կարող է դառնալ Կիևի հուսալի գործընկերը՝ ինչպես անվտանգության, այնպես էլ առևտրի տեսանկյունից։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ու գյուղատնտեսական քաղաքականության և պարենի նախարար Վիտալի Կովալը բանակցում են Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ Մերձավոր Արևելքում արևելաեվրոպական երկրի հեռանկարների շուրջ։

Զելենսկու հավաստմամբ՝ Կիևը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ։

Այս հարցերի շուրջ Ուկրաինան բանակցում է նաև Լիբանանի հետ, իսկ նոր տարում նախատեսում է ավելի ակտիվ լինել Աֆրիկայում։

1/2160
bottom of page