Search
Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան.
- 24timeam
- Feb 19
- 1 min read

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Այս մասին հայտնել են ՊՆ-ից:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքում գտնվող Պաշտպանության նախարարության N զորամասերից մեկի ճաշարանն է վառվում։