Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
- Investigative journalist
- 7 hours ago
- 1 min read
«Հասուն տղամարդիկ են, որոնք տարիներ շարունակ հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ իրեն տղամարդ համարող մարդը կարող է վիրավորվել մի իրավիճակից, երբ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով»:
Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը անդադար խոսում է, որ ատելության խոսք չպետք է գեներացվի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանըը տարբեր բնորոշումներէ տալիս իր հասցեին քննադատություններ և որակումներ տված որոշ անձանց:
«Փոխանակ ամաչեն իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ կնոջը նստած վիրավորում են իրենց գրառումներով, մի հատ էլ ձեզ մոտ զարմանք է առաջանում: Ձեզ մոտ հինգ, վեց կամ չորս, երեք, երկու տարի առաջ, որ զարմանք առաջանար ու այդ մարդկանց ասեիք, որ չես ամաչու՞մ, քեզ տղամարդ ես համարում, բայց նստած կնոջից բամբասում ես, ու կնոջը վիրավորում ես, երեխաների մորը վիրավում ես՝ այդ հարցը չէր առաջանա»,- եզրափակել է Պապոյանը: