top of page

Եթե ​​Պուտինին չկանգնեցնեն, նա կշարժվի առաջ՝ հաջորդը կլինի Մոլդովան, հետո՝ գուցե Ռումինիան. Մակրոն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 2
  • 1 min read
ree

Նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ՌԴ-ն գոյաբանական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է dw.com-ը:

«Մեր սահմաններին է կանգնած մինչև ատամները զինված և ագրեսիվ Ռուսաստանը, որն ահաբեկչական գործողություններ, լայնածավալ ապատեղեկատվական արշավներ է իրականացնում մեր երկրներում և ամբողջ Եվրոպայում»,- պարզաբանել է նա։

Մակրոնը համոզմունք է հայտնել, որ եթե ոչ ոք չկանգնեցնի Կրեմլին, Ռուսաստանն առաջ կշարժվի և հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո հնարավոր է Ռումինիա ներխուժումը։«Խոսքը մեր անվտանգության մասին»,- ընդգծել է Մակրոնը:

Չնայած բոլոր դժվարություններին, Ֆրանսիայի նախագահը վստություն է հայտնել, որ կայուն խաղաղության հասնել դեռ հնարավոր է։ Նա չի հրաժարվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մշակված գաղափարից՝ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու՝ Կիևին անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տալու համար։

 
 
1/2383
bottom of page