Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 3 զոհ
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:




















