top of page

Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել

  • Feb 2
  • 1 min read


«Ազատության» տեղեկություններով՝ օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց:



Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:



Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան:



Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով:

 
 
1/2586
bottom of page