top of page

Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

53 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ «Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալի աստղը երկար ժամանակ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։



Դերասանուհու մահվան մասին տեղեկությունը հայտնվել է Instagram-ի նրա էջում։ Զավորոտնյուկը մահացել է լույս մայիսի 30-ը։



«Այս գիշեր, երկար ու ծանր հիվանդությունից հետո, մեր Նաստյան մահացավ»,- գրվել է Զավորոտնյուկի Instagram-ի էջում։



Նշվում է, որ հրաժեշտի վայրն ու ժամը կհայտնեն ավելի ուշ։

bottom of page