top of page

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

2 days ago
1 min read


Հայաստանի բռնցքամարտի կանանց ու տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմերի կազմերը։

Տղամարդկանց թիմի կազմում են` 50 կգ` Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ` Ժիրայր Սարգսյան, 60 կգ` Արթուր Բազեյան,  65 կգ` Արթուր Սահակյան, 70 կգ` Հարություն Հակոբկոխյան, 75 կգ` Մարատ Միքայելյան,  80 կգ` Արտուշ Հովհաննիսյան,  85 կգ` Ռաֆայել Հովհաննիսյան,  90 կգ` Նարեկ Մանասյան,  +90 կգ` Դավիթ Չալոյան: Կանանց թիմում են` 48 կգ` Հեղինե Պետրոսյան, 54 կգ` Լուսյա Ավետիսյան, 66 կգ` Էլիդա Քոչարյան:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 15-ից 26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

 
 
1/2840
bottom of page