top of page

Մտադիր է Լուսնի վրա իր անունով օբյեկտ անվանակոչել

  • 5 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հույս ունի, որ Լուսնի վրա իր անունով լուսնային օբյեկտ կանվանակոչեն։ Այս մասին նա ասել է Տեխասի տիեզերագիտական կենտրոնում ունեցած ելույթի ընթացքում։ «Հույս ունեմ, որ ինչ որ բան կանվանեն իմ անունով»,- խոսելով լուսնային արբանյակների եւ կայանների մասին՝ ասել է նախագահ Թրամփը։


Նա նաեւ ողջունել է ամերիկյան «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնաց Ռիդ Վայսմանին։ Նա հիշեցրել է, որ լուսնային խառնարաններից մեկը անվանվել է Քերոլ՝ ի պատիվ Վայսմանի կնոջ։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Լուսինը պահպանելու է հիշողությունը։



 
 
1/2824
bottom of page