Դեմբելեն մերժել է ՊՍԺ-ի առաջին առաջարկը․ «Ոսկե գնդակի» դափնեկիրը ցանկանում է աստղաբաշխական աշխատավարձ
- Investigative journalist

- 2 days ago
- 1 min read

ՊՍԺ-ն ակտիվորեն աշխատում է Ուսման Դեմբելեի հետ մինչև 2028 թվականը գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, հաղորդում է Foot Mercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է «Ոսկե գնդակի» դափնեկիրին պահել իր շարքերում, սակայն խաղացողն արդեն մերժել է պայմանագրի առաջին առաջարկը։ Դեմբելեն ցանկանում է ստանալ ավելի բարձր աշխատավարձ։ Առաջին առաջարկը տարեկան մոտ 30 միլիոն եվրո էր, իսկ ֆուտբոլիստի ներկայացուցիչները պահանջում են կրկնակի չափով գումար։
Հետևաբար, երկու կողմերի միջև համաձայնության հասնելը դեռ շատ հեռու է։ Այս մրցաշրջանում անցկացրած 16 հանդիպումներում 28-ամյա հարձակվողը խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Դեմբելեն բաց է թողել ևս 11 հանդիպում՝ տարբեր առողջական խնդիրների պատճառով։




















