top of page

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ պարեկությունը վերսկսելու մասին

  • Aug 24, 2024
  • 1 min read

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ցամաքային պարեկությունը վերսկսելու մասին, որոնք նախկինում դադարեցվել էին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Համատեղ ցամաքային պարեկությունն իրականացվել է «Խաղաղության աղբյուր» գործողության գոտու արևմուտքում և արևելքում՝ ըստ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «Սոչիի հուշագրի»  և դրա իրականացման սկզբունքների։

Առաջին համատեղ ցամաքային պարեկությունն իրականացվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին։

1/2548
bottom of page