top of page

Ռուսաստանն իջեցրել է հացահատիկի բերքի կանխատեսումը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 10, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանում այս տարի հացահատիկի բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ բերքի վերաբերյալ նոր կանխատեսումը ներկայացրել է փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը «Ոսկե աշուն-2024» ցուցահանդեսի շրջանակում։

«Հացահատիկի համախառն բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա, այդ թվում՝ 83 մլն տոննա ցորեն», - ասել է Պատրուշևը:

Նախորդ պաշտոնական կանխատեսումը կազմել է 132 մլն տոննա, այդ թվում՝ 84 մլն տոննա ցորեն։

Ըստ փոխվարչապետի՝ այս տարի սպասվող բերքը կբավարարի ներքին շուկայի պահանջարկը և կպահպանի արտահանման բարձր ներուժը: Մինչև օրս հավաքվել է 122 մլն տոննա հացահատիկ։

1/2378
bottom of page