Գերիների փոխանակումը չի օգնի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. Բայդենի խորհրդական
- Investigative journalist

- Aug 3, 2024
- 1 min read

Գերիների փոխանակումը չի օգնի Ուկրաինայում պատերազմն ավարտին մոտեցնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է Bild-ը։
«Մեր տեսանկյունից, դրանք [բանակցությունները] ընթանում են տարբեր ուղղություններով», - ասաց Սալիվանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գերիների փոխանակման բանակցությունների հաջողությունը կնպաստի՞ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին:




















