top of page

Վթար՝ Երևանում, բախվել են «Tesla», «Nissan» ու «Lexus», ամուսիններն ու նրանց 6 ամսական աղջնակը տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 26
  • 1 min read
ree

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:05-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Չարբախի փոսի մոտ, բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը: 

 
 
1/2383
bottom of page