top of page

Անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելուն․ Միրզոյան

  • Oct 2, 2025
  • 1 min read

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոպենհագենի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում․ երկկողմ ներգրավվածություն և ակտիվ համագործակցություն Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Բարձր գնահատելով այս պլատֆորմը՝ անհամբերությամբ սպասում ենք հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելուն Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին»,–X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

 
 
1/2586
bottom of page