Պոդիումի թագուհի Բելլա Հադիդը կարող է իրեն թույլ տալ փողոցում հայտնվել առանց տաբատի

Պոդիումի թագուհի Բելլա Հադիդը կարող է իրեն թույլ տալ փողոցում հայտնվել առանց տաբատի, ընդ որում՝ նրա անկաշկանդ ոճային կերպարում գռեհկության նշույլ անգամ չկա։
28-ամյա մոդելն ընտրել է վինտաժային En Vogue շապիկ եւ շագանակագույն կովբոյական կոշիկներ։ Նա կերպարը լրացրել է 580 դոլար արժողությամբ Chanel արեւային ակնոցներով եւ Balenciaga-ի շագանակագույն թավշյա Le City պայուսակով, որը վաճառվում է 2 000 դոլարով:
Փորձառու հեծյալը, որը նաեւ հանդիպում է իսկական կովբոյ Ադեն Բանուելոսի հետ, ներկայում մի փոքր արեւմտյան ոճ է ավելացնում իր հագուստներին։