top of page

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 5
  • 1 min read
ree

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿԵռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Նշենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը էլ NEWS.am-ին հայտնեց, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են, դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին:

«Օգտվելով առիթից, պետք է նշեմ, որ ԶԼՄ մի շարք գործընկերներ սխալ, դեպքի հետ որևէ առնչությոն չունեցող տեսանյութ են տարածում»,- հավելեց նա: 

 
 
1/2379
bottom of page