top of page

Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան

Jun 11
1 min read


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում անցկացրած խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։

Հաղորդվում է, որ դեսպանը կմասնակցի և ընդունելություն կանցկացնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառման շրջանակում։

Կոպիրկինը մայիսի վերջին կանչվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերի քննարկման նպատակով։

 
 
1/2905
bottom of page