top of page

«Բարսելոնայի» հայտացուցակը Սուպերգավաթի հանդիպման համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 6
  • 1 min read
ree

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի հանդիպմանը։

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) հրաժարվել են Օլմոյին գրանցել կատալոնական թիմի կազմում։ Այս առումով նա ներկայումս իրավունք չունի խաղադաշտ դուրս գալ 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսի հանդիպումներում։

Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Լայպցիգից» անցյալ տարվա ամռանը: Ակումբին հաջողվել էր գրանցել իսպանացուն միայն 2024/25 մրցաշրջանի առաջին կեսի համար։ Կիսապաշտպանի պայմանագրում կա կետ, որով նա կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից», եթե չգրանցվի հունվարին։

«Բարսելոնան» կհանդիպի «Աթլետիկի» հետ չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին:

ree

 
 
1/2380
bottom of page