top of page

Բա որ քո երկիրն այդքան սիրում էիր, ինչու՞ ազգուտակիդ չէիր ասում ՝էս ինչ կերպ եք վարվում մեր երկրի հետ․ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3h
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ եթե նույնիսկ ինքն իմանա, որ Հայաստանում իրեն մահապատիժ է սպասվում, չի լքի երկիրը, որովհետև՝ «սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ» (մեջբերում):




Բա որ քո երկիրն այդքան սիրում էիր, ինչու՞ ազգուտակիդ չէիր ասում ՝էս ինչ կերպ եք վարվում մեր երկրի հետ՝ եղբայրներիդ, նրանց զավակներին, փեսայիդ, կուսակցականներիդ, նախարարներիդ, վարչապետերիդ, համայնքապետերիդ, որոնցից շատերն անցնում են քրեական գործերով: Ինչու՞ չէիր ասում: Թե՞ դա էլ է սիրուց: Կամ էլ ինչպես ասում էին նախկին հիմնարկիդ ժողովուրդը (չնայած դա նախկին չի լինում)՝ бьёт - значит любит?

 
 
1/2374
bottom of page