top of page

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների, ԶԼՄ-ների, բանկերի աշխատանքում համատարած խափանումներ են. պատճառը Windows-ի անսարքությունն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 19, 2024
  • 1 min read

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ, հայտնում են Reuters-ը, Forbes-ը, The Economic Times-ը և CNN-ը:Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ը, արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։ Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման  մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:Նույն իրավիճակն է Հնդկաստանի  և Գերմանիայի մի շարք օդանավակայաններում:Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված են եղել դադարեցնել թռիչքները։Նշվում է, որ խափանում են առաջացել նաև տարբեր երկրների բանկերի և հեռուստաալիքների, այդ թվում՝ բրիտանական Sky News հեռուստալիքի աշխատանքում:Բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:

Microsoft-ը հայտնել է, որ Windows համակարգի լայնածավալ խափանումը փորձում են վերացնել, ծառայությունները վերականգնվում են:

1/2508
bottom of page