top of page

ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 23, 2024
  • 1 min read

ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։

Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։

Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։

Քննարկվել է նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը»։

1/2082
bottom of page