top of page

Աբխազիայում ցուցարարները մերժել են Բժանիայի՝ ընտրություններ անցկացնելու առաջարկը․ մանրամասներ

Աբխազիայի վարչականի շենքի մոտ հավաքված ցուցարարները մերժել են Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկն ու հրաժարվել են լքել կառավարական համալիրը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ցուցարարները լքեն կառավարության շենքերը

Նա նշել էր, որ հրաժարականից հետո էլ պատրաստ է առաջադրվել նախագահական ընտրություններում։

«Եվ թող ժողովուրդն ասի, թե ում է սատարում»,- ասել էր նա։

Ընդդիմությունը ցույցեր է սկսել այն բանից հետո, երբ Աբխազիայի իշխանությունները առաջարկել են վավերացնել Մոսկվայի և Սուխումի միջև ներդրումային համաձայնագրի մասին օրենքը։ Ըստ ցուցարարների՝ դա կհանգեցնի նրան, որ հանրապետությունում բնակարանների գները կբարձրանան, քանի որ ռուսական ընկերություններն են սկսելու բնակարաններ կառուցել։

bottom of page