top of page

Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 17, 2024
  • 1 min read

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա նվիրվածության համար։

Բրիժիտ Մակրոնն իր հերթին վերահաստատել է համերաշխությունն ու բարեկամությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։

1/2117
bottom of page