top of page

ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 17, 2024
  • 1 min read
ree

Եվրամիությունը մտադիր է 2025 թվականին Ուկրաինային տրամադրել 30 միլիարդ եվրո օգնություն՝ ներառյալ 18,1 միլիարդ եվրոն, որը ստացվել է որպես շահույթ Ռուսաստանի սառեցված ակտիվներից:  Այս մասին հաղորդում է ТАСС-ը:  Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ այս մասին  դեկտեմբերի 19-ին կայանալիք գագաթնաժողովից առաջ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

«Ուկրաինային ֆինանսական աջակցության մեր հանձնառությունը պահպանվում է, 2025 թվականին  ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային մոտ 30 միլիարդ եվրոյի չափով, սա լրացուցիչ 12,5 միլիարդ եվրո է եվրոպական հիմնադրամից և 18,1 միլիարդ եվրո շահույթ՝ սառեցված ռուսական ակտիվներից»,- ասել է նա։

 
 
1/2378
bottom of page