top of page

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի ընտրանին 4:3 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 14, 2024
  • 1 min read

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Երևանում հյուրընկալեց Դանիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացած խաղում մեկնարկային րոպեներին Դանիան կարողացավ երկու գնդակ ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը: Սակայն մինչ մեծ ընդմիջումը, Հայաստանի հավաքականը Մելիքյանի և Պետրոսովի գոլերի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը: Ընդմիջումից անմիջապես հետո Հայաստանի ընտրանին երկու գնդակ ուղարկեց Դանիայի դարպասը: Գոլերը խփեցին Դենիս Նևեդրովը և Միհրան Դերմենջյանը: Դանիայի ընտրանուն հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Հայաստան-Դանիա` 4:3:

Ընտրական փուլի երկրորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի դեկտեմբերի 18-ին` արտագնա խաղում մրցելով Ղազախստանի ընտրանու հետ: 

bottom of page