Ավշար համայնքի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի ավելի քան 22 մլն դրամ հօգուտ պետության
- Investigative journalist

- Jul 22
- 1 min read

Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:




















